Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՏՀՏ ոլորտը Հայաստանում առցանց պանելային քննարկում
News 07/07/2020 11:40

Հուլիսի 10-ին 15։00-ին տեղի կունենա Ամերիա ՓԲԸ-ի և Գործարարության աջակցման գրասենյակի կողմից նախաձեռնած «Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում» առցանց պանելային քննարկումը։ Միանալ կարելի է հետևյալ հղումով։

Կներկայացվի Ամերիա խորհրդատվական ընկերության կողմից պատրաստված «ՏՀՏ ոլորտը Հայաստանում» հետազոտությունը, որից հետո կմեկնարկի պանելային քննարկումը, հաջորդիվ հնարավորություն կընձեռվի անդրադառնալու ՏՏ ընկերությունների կողմից տեղում բարձրաձայնվող հարցերին:

Օրակարգ

15:00- 15:30 – Ողջույնի խոսք

– Գևորգ Պողոսյան – Քննարկման մոդերատոր, Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար

– Հակոբ Արշակյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

– Բաբկեն Թունյան – ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

– Տիգրան Ջրբաշյան – Ամերիա ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայությունների տնօրեն

15:30-16:15 – «Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում» Ամերիա ՓԲԸ հետազոտության ներկայացում

– Տիգրան Ջրբաշյան – Ամերիա ՓԲԸ Կառավարման խորհրդատվական ծառայությունների տնօրեն

16:15-17:00 – Պանելային քննարկում. հարց և պատասխան

– Բագրատ Ենգիբարյան – «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի ղեկավար

– Ալեքսանդր Եսայան – TEAM Telecom Armenia ընկերության հիմադիր, ԱՏՁՄ նախագահ

– Գևորգ Սաֆարյան – ԱՏՁՄ խորհրդի անդամ, Limetech, Earlyone ընկերությունների հիմնադիր

– Արմեն Քոչարյան – Volo ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն

17:00-17:45 – Հարց և պատասխան

17:45-18:00 – Քննարկման ամփոփում