Categories: News

TUMO Live Տիգրան Ձիթողցյանի հետ

Հուլիսի 11-ին 18։00-ին տեղի կունենա հերթական TUMO Live հանդիպումը։ Այս շաբաթ Թումոյից Live կլինի հիպերռեալիզմի հայկական աստղ Տիգրան Ձիթողցյանը:

Տիգրանը աշխարհով մեկ հայտնի է դարձել իր «Հայելիներ» շարքով, որում` որպես բնորդ իր մասնակցությունն է ունեցել նաև օսկարակիր դերասանուհի Սյուզան Սարանդոնը: Տիգրանի այս շարքի գործերը յուղաներկով արված հսկայական կտավներ են, որոնց բազում կտորները բարդացնում են պատկերի ընկալումն ու միաժամանակ նոր դիտանկյուններ բացում:

Շաբաթ օրը, ժամը 18:00-ին Տիգրանը Նյու Յորքից կվարի TUMO Live-ը, կխոսի սյուրռեալիզմից ու հիպերռեալիզմից, իր հին ու նոր գործերից ու կպատասխանի մասնակիցների բոլոր հարցերին: TUMO Live-ի լեզուն հայերենն է:

Share