![Մեկնարկում է «Մոբայլ ծրագրավորում և օպերացիոն համակարգեր» դասընթացը](https://starthub.am/pub/uploads/2020/07/mob_655700657-1280x720.png)
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը մեկնարկում են «Մոբայլ ծրագրավորում և օպերացիոն համակարգեր» դասընթաց, որի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն` Swift ծրագրավորման լեզու, Ալգորիթմների տեսություն, Դիսկրետ մաթեմատիկա և Linux օպերացիոն համակարգ։
Գրանցման վերջնաժամկետը հուլիսի 13-ն է, իսկ դասերը կմեկնարկեն հուլիսի 15-ին։
Դասընթացի ընդհանուր տևողությունն է 6 ամիս (շաբաթական 3 պարապմունք, 2-ական ժամով)։
Մասնակցության ամսական վճարը կազմում է 7․000 ՀՀ դրամ։
Դասընթացին կարող են մասնակցել 13 և բարձր տարիքի անձինք։ Նախնական գիտելիքներ չեն պահանջվում։
Դասընթացին կարող եք գրանցվել առցանց, հետևյալ հղումով։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055-13-55-58 հեռախոսահամարով կամ այցելել Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (հասցե՝ ք․ Գյումրի, Գայի փ․ 1, 3-րդ հարկ, 309 սենյակ)։