News
08/07/2020 12:27
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել, որ 2019 թվականին hightech ընկերությունների տարեկան ընդանուր շրջանառությունը հասել է 155,2 միլիարդի։
«2019 թվականին 2018 թվականի նկատմամբ բարձր տեխնոլոգիական ոլորտում ընկերությունների տարեկան ընդանուր շրջանառությունն աճել է 30%-ով՝ կազմելով ավելի քան 155,2 մլրդ դրամ ($320 միլիոն դոլար):
Արտացոլվածը չի ներառում կապի և հեռահաղորդակցության, ինչպես նաև էլեկտրոնային սարքերի առևտրի ոլորտները», – գրել է Արշակյանը։
Մանրամասները կարող եք տեսնել այս ինֆոգրաֆիկայում։