«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարել է Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների հերթական մրցույթը։
Դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել Երևանում և մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական և տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները, ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացմանն, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և այլն։ Ակնկալվում է, որ այս դրամաշնորհային մրցույթին ներկայացված ծրագրերը կնպաստեն նաև համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանը, հատկապես՝ առավել խոցելի ոլորտներում։
Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Բոլոր հետաքրքրված թեկնածուների համար կազմակերպվում են նախնական տեղեկատվական առցանց հանդիպումներ՝ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու նպատակով։
Տեղեկատվական հանդիպումներին մասնակցելու համար պետք է լրացնել հետևյալ հղմամբ հայտաձևը, որից հետո Ձեր էլ․ փոստի հասցեին կուղարկվի տեղեկատվական հանդիպմանը Zoom հարթակով միանալու հղումը։