Հուլիսի 16-ին 19։00-ին SMART Talks-ի շրջանակներում տեղի կունենա հանդիպում շվեյցարիացի ներդրող Սեդրիկ Վոլդբուրգերի հետ՝ Վենչուրային ֆինանսավորում ստարտափների համար թեմայով։
Սեդրիկը սկսել է ձեռնարկատիրությամբ զբաղվել դեռևս տասնչորս տարեկանից։ Նա ստեղծել և վաճառել է ձեռնարկություններ ստեղծագործական, առևտրային և բլոկչեյնի ոլորտներում։ Սեդրիկն ունի ճարտարագետի կրթություն ETH Zurich համալսարանից և հետաքրքրվում է բարդ գլուխկոտրուկներով, մրցունակ պրոդուկտներով և ֆինանսական տեխնոլոգիաների ապագայով։ Սեդրիկը վարում է մինիմալիստական կյանք, ունի ընդամենը 64 իր և վարում է վլոգ։
Սեդրիկի վլոգին կարող եք բաժանորդագրվել այստեղ։
Tomahawk.VC-ն վենչուրային ֆոնդ է, որը սերտ համագործակցում է իր կողմից ներդրում կատարած կազմակերպությունների հետ։ Tomahawk.VC-ն մինչև 2 միլիոն դոլար ներդրում է կատարում նոր ստարտափներում, որոնք ունեն գլոբալ ուղղվածություն։
Առցանց հանդիպումը տեղի կունենա Zoom հարթակում։ Հանդիպման լեզուն անգլերենն է։
Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով։