Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Սեդրիկ Վոլդբուրգեր․ Վենչուրային ֆինանսավորում ստարտափների համար
News 10/07/2020 04:27

Հուլիսի 16-ին 19։00-ին SMART Talks-ի շրջանակներում տեղի կունենա հանդիպում շվեյցարիացի ներդրող Սեդրիկ Վոլդբուրգերի հետ՝ Վենչուրային ֆինանսավորում ստարտափների համար թեմայով։

Սեդրիկը սկսել է ձեռնարկատիրությամբ զբաղվել դեռևս տասնչորս տարեկանից։ Նա ստեղծել և վաճառել է ձեռնարկություններ ստեղծագործական, առևտրային և բլոկչեյնի ոլորտներում։ Սեդրիկն ունի ճարտարագետի կրթություն ETH Zurich համալսարանից և հետաքրքրվում է բարդ գլուխկոտրուկներով, մրցունակ պրոդուկտներով և ֆինանսական տեխնոլոգիաների ապագայով։ Սեդրիկը վարում է մինիմալիստական կյանք, ունի ընդամենը 64 իր և վարում է վլոգ։

Սեդրիկի վլոգին կարող եք բաժանորդագրվել այստեղ։

Tomahawk.VC-ն վենչուրային ֆոնդ է, որը սերտ համագործակցում է իր կողմից ներդրում կատարած կազմակերպությունների հետ։  Tomahawk.VC-ն մինչև 2 միլիոն դոլար ներդրում է կատարում նոր ստարտափներում, որոնք ունեն գլոբալ ուղղվածություն։

Առցանց հանդիպումը տեղի կունենա Zoom հարթակում։ Հանդիպման լեզուն անգլերենն է։

Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով։