Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մահացել է
News 11/07/2020 06:17

Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ բարձր տեխոնոգլիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։ Պրն Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց նրա ներդրած հսկայական ջանքերի։ Գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր», – գրել է Արշակյանը:

«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ այսօր կյանքից հեռացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Կարենը անկոտրում, մինչև վերջ պայքարող, ուժեղ և պայծառ անհատականություն էր, ով հսկայական և անգնահատելի ներդրում է ունեցել թե՛ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կայացման և թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի Կարեն․․․», – ասված է ԱՏՁՄ հաղորդագրության մեջ։

Starthub-ը ցավակցում է Կարեն Վարդանյանի հարազատներին և մտերիմներին։