Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
10Web-ը դարձել է Lucky Carrot-ի գործընկեր-հաճախորդը
News 13/07/2020 08:18

10Web-ը դարձել է Lucky Carrot-ի գործընկեր-հաճախորդը։

«Շնորհակալություն, որ մեզ վստահեցիք ձեր աշխատակիցների մոտիվացիայի և ներգրավվածության ամրապնդման կարևոր առաքելությունը: Սա հետաքրքիր և արդյունավետ համագործակցության առաջին քայլն է»,- հայտնել են Lucky Carrot-ից։

Lucky Carrot-ի շնորհիվ ընկերությունները բարելավում են աշխատակիցների ներգրավվածությունը և մոտիվացիան՝ նպաստելով ավելի լավ աշխատանքային միջավայր ստեղծելուն։ Համակարգը թույլ է տալիս աշխատակիցներին շնորհակալություն հայտնել միմյանց՝ ուղարկելով օնլայն գազարներ, իսկ կուտակված գազարները կարելի է վերածել լավագույն խանութների և ժամանցային վայրերի նվեր քարտերի։

Ի տարբերություն համաշխարհային շուկայում գործող նմանատիպ հարթակների, Lucky Carrot-ը տալիս է ավելի խորը և օգտակար վերլուծություն։ Ստարտափի առանձնահատկություններից է նաեւ ապահովել ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը աշխատակիցների միջոցով։ Այս մոդելում աշխատակիցները ներդրում են ունենում ընկերության բարեգործական ծրագրերում։ Հաջորդ նորությունն ընկերության inhouse պրոդուկտները բոնուսային հարթակ մտցնելն է, որի միջոցով աշխատակիցը կարող է վերածել իր օնլայն գազարներն ընկերության կողմից տրամադրվող ծառայության։ Վերջինիս շնորհիվ Lucky Carrot-ը պակասեցնում է ընկերության բոնուսային բյուջեն։