Հոկտեմբեր, 2021
October 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեղի կունենա «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի տեղեկատվական հանդիպումը
News 13/07/2020 08:31

Հուլիսի 13-ին 14։00-ին տեղի կունենա «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի տեղեկատվական հանդիպումը։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարել է Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների հերթական մրցույթը։

Դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել Երևանում և մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական և տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները, ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացմանն, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և այլն։ Ակնկալվում է, որ այս դրամաշնորհային մրցույթին ներկայացված ծրագրերը կնպաստեն նաև համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանը, հատկապես՝ առավել խոցելի ոլորտներում։

Դրամաշնորհային ծրագրով տրամադրվող  համաֆինանսավորման գումարը կարող է լինել 5.000.000 ՀՀ դրամից մինչև 25.000.000 ՀՀ դրամ։

«Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրին դիմելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլ. փոստի հասցեով՝ մինչև 2020թ-ի օգոստոսի 6-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։

Բոլոր հետաքրքրված թեկնածուների համար կազմակերպվում են նախնական տեղեկատվական առցանց հանդիպումներ՝ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու նպատակով։

Տեղեկատվական հանդիպումներին մասնակցելու համար պետք է լրացնել հետևյալ հղմամբ հայտաձևը, որից հետո Ձեր էլ․ փոստի հասցեին կուղարկվի տեղեկատվական հանդիպմանը Zoom հարթակով միանալու հղումը։

Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։