Categories: News

Ազգային արագացման հանրային նախաձեռնությունը ստեղծել է հայկական արտադրության ռոբոտների ձայնը

Ազգային արագացման հանրային նախաձեռնությունը ներկայացրեց նոր կանացի ձայն՝ մարդկային խոսքի արհեստական արտադրության համար։

«Թող այլևս ոչ մեկը չհամարձակվի պնդել, որ Հայաստանում հնարավոր չէ արհեստական բանականության տեխնոլոգիա մշակել և զարգացնել ինքուրույն՝ սեփական ուժերով ու միջոցներով։ Դիմավորեք Կարինեին և ունկդրենք նրա խոսքն ու խնդրանքը», – ասվում է Ազգային արագացման հանրային նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

Ձայնը անվանվել է “Կարինե”՝ Կարինե Ավագյանի անունով, ում ձայնագրությունների հիման վրա է ստեղծվել համակարգը։ Այն դառնալու է Հայաստանում արտադրվող ռոբոտների ձայնը։ Չնայած, որ ձայնը արդեն ունի Կարինե անունը, ստեղծողները խնդրում են հասարակությանը առաջարկել հավելյալ անուն՝ ավելի ճշգրիտ նույնականացման համար։

Share