Հուլիսի 16-ին կկայանա տեղատվական առցանց հանդիպում «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով»` ծրագիրի վերբերյալ: Մանրամասն կներկայացվի կծանոթանանք ծրագրի ընթացքին, պայմաններին և նպատակներին:
Առցանց հանդիպմանը մասնակցելու համար կարող եք անցնել հոտևյալ հղումով։
Ծրագրի մասին՝
Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ)` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման հիմնադրամ»-ի աջակցությամբ, իրականացնում է «Կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում ՄՖԿ-ն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով մեկնարկում է «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով»` ծրագիրը, որը կխթանի կանանց ներգրավվածությունը ձեռներեցության ոլորտում:
Ծրագրում ընդգրկված մենթորների և կրթական ծրագրերի շնորհիվ կին մասնակիցները հնարավորություն կունենան.
– Բացահայտելու և կատարելագործելու իրենց ձեռնարկատիրական տաղանդը,
– Հաղթահարելու բիզնես սկսելու և այն զարգացնելու վախերը,
– Կառավարելու ռիսկերը բարդ պայմաններում,
– Տիրապետելու գործնական բանակցությունների արվեստին։
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել՝ +374 41121480 հեռախոսահամարով:
Դիմումների վերջաժամկետը՝ հուլիսի 20-ն է, ժ․ 23։59 (Երևանի ժամանակով):
Մանրամասնարին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։