News
14/07/2020 10:30
Հուլիսի 14-ին, 20։00 տեղի կունենա “Հյուսվածքային ինժեներիայի գործնական դասընթացի” տեղեկատվական օրը, որը տեղի կունենա օնլայն, Zoom հարթակի միջոցով։
Կուրսը տևելու է 2 կիսամյակ, սկսվելով սեպտեմբերի 15-ին։
Տեղեկատվական օրվա ընթացքում համառոտ կներկայացվի կուրսի ծրագիրը, ինպես նաև կազմակերպիչները կպատասխանեն բոլոր հարցերին, գրանցման, կուրսի իրականացման և այլնի մասին։
Աշխատանքային լեզուն հայերենն է։
Տեղեկատվական օրվան մասնակցությունն անվճար է, անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ։
Գրանցումից հետո բոլոր մասնակիցները էլեկտրոնային նամակով կստանան Zoom հրավերքը։
Հիմնական կուրսի մասին տեղեկատվությունը կարող եք ստանալ հետևյալ հղումով։