Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Climate Change Tech Accelerator ծրագիրը ընդունում է հայտեր
News 14/07/2020 11:15

Climate Change Tech Accelerator ծրագիրը վերադառնում է արդեն երրորդ անգամ: Այս տարի ծրագիրը թիրախավորում է «Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի» մարտահրավերները՝

– Արհեստական բանականությունը էներգետիկ պահանջարկի կառավարման համար․ ԱԲ-ի միջոցով տվյալների վերլուծություն և որոշումների կայացում,

– Պասիվ և խելացի կենսապայմաններ,

– Արդյունավետ ջեռուցման և/կամ սառեցման լուծումներ․ Ջեռուցման և/կամ սառեցման տեխնոլոգիաներ, որոնք էներգաարդյունավետ են և մատակարարվում են վերականգնվող աղբյուրներից,

– Ջրածնային էներգիա,

– Վերականգնվող էներգիայի հիման վրա անկախ էներգացանց,

– Կորուստների կրճատում՝ էներգիայի փոխանցման և ձևափոխման համակարգերում:

CCTA 2020-ը 16 շաբաթյա աքսելերացիոն ծրագիր է, որն ընդգրկում է հետևյալ ուղղությունները՝

– Բիզնես,

– Տեխնոլոգիական,

– Ազդեցության ուսումնասիրություն:

Բոլոր ծրագրով հետաքրքրվածները կարող են լրացնել հայտը ծրագրի կայքում։

Հայտի լրացման վերջնաժամկետն է՝ հուլիսի 15-ը։

ՄԱԿ-ի ImpactAim Climate Change Tech Accelerator ծրագիրը ֆինանսավորվում է՝ UNDP Country Investment Facility, RussiaUNDP Trust Fund for Development, Asian Development Bank Ventures Facility-ի կողմից, աջակցվում՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից և իրականացվում՝ ՄԱԿ-ի ImpactAim աքսելերատորի Enterprise Incubator (EIF), Innovative Solutions and Technologies Center (ISTC) հիմնադրամների և Engineering City-ի հետ համատեղ, ապահովելով և՛ տեխնիկական, և՛ բնապահպանական ենթակառուցվածքային օժանդակություն։