Հուլիսի 17-ին, ժամը՝ 19:00-ին կկայանա հերթական անվճար վեբինարը «Սիսայդ Ստարտափ Սամմիթի առավելությունները» թեմայով:
Սիսայդ Ստարտափ Սամմիթը ոչ ֆորմալ ստարտափ միջոցառում է, որը հնարավորություն է տալիս նոր գիտելքիներ ստանալու, գործարարական հարաբերություններ ստեղծելու, ինչպես նաև հետաքրքիր ժամանակ անցկացնելու և զվարճանալու:
Սամմիթի 5-7 օրերի ընթացքում
– մասնակիցները միմյանց հետ կիսում են իրենց առօրյան,
– մասնակցում սեմինարների և քննարկումների,
– մրցում են միմյանց հետ,
– ներդրումներ ստանում:
Այս Ստարտափի նպատակը նորարարական գաղափարների խրախուսումն ու աշխարհի ներկայացուցիչների մեջ անկաշկանդ կապի հաստատումն է:
Մինչ օրս սամմիթներին մասնակցել են ավելի քան 1000 ստարտափներ, 350-ից ավել մենթորներ, խոսնակներ և ներդրողներ:
Ստարտափն ունեցել է 25000-ից ավել մասնակիցներ և հյուրեր, 200 բիզնես ներկայացուցիչներ աշխարհի 90 երկրից։ Մրցանակային ֆոնդը գերազանցել է 350,000 ԱՄՆ դոլարը, իսկ ընդհանուր ներդրումները գերազանցել են 4,000,000 ԱՄՆ դոլարը։
Բանախոս՝ Հակոբ Հակոբյան – Ստարտափ Արմենիա հիմնադրամի և Սիսայդ Ստարտափ Սամմիթի համահիմնադիր, Ռենեսանս Արմենիայի տնօրեն։
Վեբինարին գրանցվելու համար կարող եք գրանցվել այստեղ։
Վեբինարը հասանելի կլինի այս հղումով։