Մարտ, 2021
March 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Տեղի կունենա «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը» ծրագրի առցանց հանդիպումը
News 15/07/2020 12:03

Հուլիսի 16-ին, ժամը 19:00-ին կկայանա «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի առցանց հանդիպումը, որը կազմակերպում է Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնը։ Դրա ընթացքում կազմակերպիչները կներկայացնեն ծրագրի մանրամասները և կպատասխանեն բոլոր հուզող հարցերին:

Ծրագրի մասին՝

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ)` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման հիմնադրամ»-ի աջակցությամբ, իրականացնում է «Կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում ՄՖԿ-ն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով մեկնարկում է «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով»` ծրագիրը, որը կխթանի կանանց ներգրավվածությունը ձեռներեցության ոլորտում:

Ծրագրում ընդգրկված մենթորների և կրթական ծրագրերի շնորհիվ կին մասնակիցները հնարավորություն կունենան.

– Բացահայտելու և կատարելագործելու իրենց ձեռնարկատիրական տաղանդը,

– Հաղթահարելու բիզնես սկսելու և այն զարգացնելու վախերը,

– Կառավարելու ռիսկերը բարդ պայմաններում,

– Տիրապետելու գործնական բանակցությունների արվեստին։

Դիմումների վերջաժամկետը՝ հուլիսի 20-ն է, ժ․ 23։59 (Երևանի ժամանակով):

Մանրամասնարին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։