Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
TUMO Live Րաֆֆի Գրիգորյանի հետ
News 16/07/2020 07:00

TUMO Live-ի հյուրն այս շաբաթ Րաֆֆի Գրիգորյանն է: Twitter-ի փոխտնօրեն, Uber-ի ինքնավար մեքենաների ու առաջատար տեխնոլոգիաների թիմի ղեկավար, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության տեխնոլոգիաների գծով պատասխանատու, այժմ սոցիալական հիմնախնդիրներով զբաղվող Emerson Collective-ի գործադիր տնօրեն ու վերջապես` Թումոյի խորհրդի անդամ. սա Րաֆֆի Գրիգորյանի կենսագրության ընդամենը մի մասն է:

Շաբաթ օրը` հուլիսի 18-ին, ժամը 20:00-ին Րաֆֆին խոսելու է համավարակից բխած տեխնոլոգիաների մասին, այն տեխնոլոգիական բումի մասին, որը միշտ ուղեկցում է մարդկությանը բարդ իրավիճակներում: Այս ամենից բացի մասնակիցները հնարավորություն կստանան խոսել տեխնոլոգիաների միջոցով սոցիալական խնդիրների լուծման, Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններից ու ապագայից։

TUMO Live-ի լեզուն անգլերենն է: Ձեր հարցերը կարող եք գրել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Live-ի վերջում Րաֆֆին կպատասխանի բոլոր այս հարցերին: