Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Շիրակի եւ Լոռու մարզերի երիտասարդները հնարավորություն կստանան հեռավար աշխատել «Բաղիշյան Ջյուլըրի» ոսկերչական ձեռնարկությունում
News 15/07/2020 14:25

«Նորարարությունն ու տեխնոլոգիաները ոսկերչության ոլորտում» ծրագրի շրջանակում կազմակերպվող «Rhinoceros 3D մոդելավորում» դասընթացի մեկնարկին ընդառաջ՝ ս.թ հուլիսի 22- ին ժամը 15։00-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոն կայցելի «Բաղիշյան Ջյուլըրի» ոսկերչական ձեռնարկության տնօրեն Էֆրին Ֆերմանի Բաղը։

Այցելությունից հետո տեղի կունենա առցանց հանդիպում Շիրակի եւ Լոռու մարզերից թվով 30 ուսանողների հետ, ովքեր հնարավորություն են ստացել մասնակցելու դասընթացին։

Հիշեցնենք, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ եւ «Բաղիշյան Ջյուլըրի» ոսկերչական ձեռնարկության աջակցությամբ, իրականացնում է «Նորարարությունն ու տեխնոլոգիաները ոսկերչության ոլորտում» ծրագիրը` Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում:

Ծրագրի նպատակն է` ՀՀ երկու մարզերի ստեղծարար եւ տեխնոլոգիական հակումներով անձանց ներգրավել զարդերի դիզայնի եւ արտադրության աշխատանքներում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ:

Վեցամսյա դասընթացի ավարտին՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած մասնակիցները արտադրական պրակտիկա կանցնեն «Բաղիշյան Ջյուլըրի» ընկերությունում՝ հնարավորություն ունենալով նախագծել զարդերի յուրահատուկ մոդելներ ընկերության համար։