Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարել է Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի դիզայնի մրցույթ
News 15/07/2020 14:30

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ հայտարարված է դիզայնի մրցույթ՝ Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի ձևավորման համար:

«Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի դիզայնի մրցույթի մանրամասները հրապարակված են [email protected] պաշտոնական տեղեկագրում և իրականացվելու է Armeps էլեկտրոնային համակարգի միջոցով: Հայտերով դիմել կարող են բոլոր դիզայներական ծառայություններ մատուցող ընկերությունները, որոնք կհամապատասխանեն չափորոշիչերին: Մրցույթին մասնակցության մանրամասները ներկայացված են նաև նախարարության պաշտոնական կայքում: Lրացուցիչ տեղեկություններ հնարավոր է ստանալ գնահատող հանձնաժողովին՝ 010 59 00 47 հեռախոսահամարով զանգահարելով:                          

«ՀԱԲ»-ի ընդհանուր տարածքը կազմելու է 682.5քմ և բաղկացած է լինելու աշխատանքային,  հանդիպումներ և քննարկումներ իրականացնելու, ծրագրերի ներկայացման և այլ կարևոր հատվածներից:

«Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ․ դեկտեմբերին:

Տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալու ճանապարհին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է  «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում  Հայաստանը  կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝  օգտագործելով հայկական գիտական միտքը, տաղանդը և Սփյուռքի ներուժը։

Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի հիմնումն է, որը տեղակայվելու է Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի տարածքում՝ երկրոդ շունչ հաղորդելով ժամանակին գիտական մեծ նվաճումների հասած գիտահետազոտական կենտրոնին: