Մարտ, 2021
March 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
«Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ը կամփոփվի «Բարձր տեխնոլոգիաները մարզերում» քննարկմամբ
News 17/07/2020 07:25

Հուլիսի 17-ին ժամը 19:00-ին կկայանա «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2020» խորագրով 4-րդ ամենամյա միջոցառման եզրափակիչ պանելային քննարկումն ու փակման արարողությունը:

«Հայաստան – Ինժեներական շաբաթ 2020»-ը, որը կազմակերպվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ, կեզրափակվի «Բարձր տեխնոլոգիաները մարզերում» թեմայով առցանց քննարկմամբ, որին կարող եք հետեւել այստեղ: (Pass:AEW2020)

Քննարկմանը կմասնակցեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հատուկ նախագծերի ղեկավար Վիկտորյա Պողոսյանը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Բելլա Հարությունյանը եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Պատվական Հախինյանը: Քննարկումը կվարի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը:

«Տեխնոլոգիաների միջոցով մարզերի զարգացումը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեության առանցքային ուղղություններից է եւ անչափ կարեւոր՝ նաեւ մեր պետության համար: Այդ գործընթացը սկսվել է տարիներ առաջ եւ այսօր նոր փուլ է մտնում՝ նոր զարգացումներով, հնարավորություններով եւ նպատակներով»,- նշում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Հայաստան – Ինժեներական շաբաթ» միջոցառումների գործընկերներն են YEA Engineering-ը,  Ինժեներական քաղաքը (EC), Նեյշընըլ Ինսթրումենթսը (NI), ՏՀՏ գործատուների միությունը (UEICT), Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը (ԱՃԳԸ), PMI Science-ը,  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաները (ANEL), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ՆԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC), Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային լաբորատորիա (mLab ECA):