Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
«Ինչպե՞ս մուտք գործել արտաքին շուկաներ` օգտագործելով էլեկտրոնային առևտրի միջոցները» թեմայով վեբինար
News 17/07/2020 07:55

Հուլիսի 29-ին և 30-ին EU4Business – Ready to Trade ծրագրի շրջանակներում կկազմակերպվի անվճար վեբինարների շարք էլեկտնորային առևտրի վերաբերյալ։ Վեբինարը բաց է լինելու բոլոր հետաքրքրվածների համար, թեև առաջնահերթ նախատեսված է այն ձեռնարկությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել արտաքին շուկաներ էլեկտրոնային առևտրի միջոցով:

Վեբինարի թեմաներն ու առաջարկվող լուծումները հարմարեցված են հայկական ձեռնարկությունների համար։ Հիմնական թիրախային շուկաները ԵՄ երկրներն են:

Հուլիսի 29․ Էլեկտրոնային լոգիստիկա՝ միջազգային էլեկտրոնային առևտրի համար։ Կարող եք գրանցվել այստեղ։

Հուլիսի 30․ Միջազգային էլեկտրոնային վճարումների լուծումներ։ Հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով։

Վեբինարի լեզուն անգլերենն է, բայց կապահովվի հայերեն թարգմանությունը։

Փորձագետի մասին

Դոկտոր Էս Ֆիհը թվային ձեռներեցության ոլորտում շուրջ 20 տարվա փորձառություն ունի։ Աշխատելով որպես էլեկտրոնային առևտրի մասնագետ Միջազգային առևտրի կենտրոնի համար՝ նա վերապատրաստել է հարյուրավոր ձեռնարկատերերի և խորհրդատվություն է տրամադրել բազմաթիվ զարգացող երկրների կառավարություններին և պետական հաստատություններին:

Կազմակերպիչների մասին

Վեբինարները տեղի կունենան Եվրոպական միության ֆինանսավորմամբ Առևտրի միջազգային կենտրոնի կողմից իրականացվող Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում։ Կազմակերպիչներն են Առևտրի միջազգային կենտրոնը, «Ներդրումների աջակցման կենտոն» հիմնադրամը և «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագիրը։

Վեբինարների օրակարգիմ և այլ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։