Հուլիսի 20-ին, ժամը 16:00-ին կկայանա «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի առցանց հանդիպումը։ Դրա ընթացքում կազմակերպիչները կներկայացնեն ծրագրի մանրամասները և կպատասխանեն բոլոր հուզող հարցերին:
Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։
Ծրագրի մասին՝
Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ)` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման հիմնադրամ»-ի աջակցությամբ, իրականացնում է «Կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում ՄՖԿ-ն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով մեկնարկում է «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով»` ծրագիրը, որը կխթանի կանանց ներգրավվածությունը ձեռներեցության ոլորտում:
Ծրագրում ընդգրկված մենթորների և կրթական ծրագրերի շնորհիվ կին մասնակիցները հնարավորություն կունենան.
– Բացահայտելու և կատարելագործելու իրենց ձեռնարկատիրական տաղանդը,
– Հաղթահարելու բիզնես սկսելու և այն զարգացնելու վախերը,
– Կառավարելու ռիսկերը բարդ պայմաններում,
– Տիրապետելու գործնական բանակցությունների արվեստին։
Դիմումների վերջաժամկետը՝ հուլիսի 20-ն է, ժ․ 23։59 (Երևանի ժամանակով):
Մանրամասնարին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։