Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մեկնարկում է «Մոբայլ ծրագրավորում և օպերացիոն համակարգեր» դասընթացը
News 20/07/2020 07:24

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը մեկնարկում են «Մոբայլ ծրագրավորում և օպերացիոն համակարգեր» դասընթացը, որի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն` Swift ծրագրավորման լեզուն, Ալգորիթմների տեսությունը, Դիսկրետ մաթեմատիկան և Linux օպերացիոն համակարգը։

Դասընթացի գրանցման վերջնաժամկետը հուլիսի 31-ն է։ Դասընը կմեկնարկեն օգոստոսի 1-ից։

Դասընթացի ըդհանուր տևողությունը կազմում է 6 ամիս (շաբաթական 3 պարապմունք, 2-ական ժամով)։

Մասնակցության ամսական վճարը՝ 7․000 ՀՀ դրամ։

Դասընթացին կարող են մասնակցել 13 և բարձր տարիքի անձինք։ Նշենք, որ նախնական գիտելիքներ չեն պահանջվում։

Դասընթացին կարող եք գրանցվել առցանց, հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055-13-55-58 հեռախոսահամարով կամ այցելել Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (հասցե՝ ք․ Գյումրի, Գայի փ․ 1, 3-րդ հարկ, 309 սենյակ)