2017-ից ի վեր «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրում սովորող առաջին և երկրորդ կուրսի լավագույն ուսանողներին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից և PMI Science-ի աջակցությամբ տրվել է ֆինանսավորում: Այս տարի ևս բարձր առաջադիմություն գրանցած ուսանողները կկարողանան օգտվել այս հնարավորությունից։
3 տարվա ընթացքում ֆինանսավորում տրվել է 43 ուսանողի։
Հիշեցնենք, որ ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը հուլիսի 13-ից սկսել է ընդունել դիմորդների հայտերը։ Ծրագրին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ունեն բակալավրի աստիճան և ցանկանում են մասնագիտանալ տվյալագիտության ոլորտում։
Ծրագրի և դիմումների կարգի մասին տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
Դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 24-ը։
ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, Enterprise Incubator Foundation (EIF)-ի ու ISTC-ի հետ համատեղ՝ PMI Science-ի աջակցությամբ: