Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՄՖԿ-ն կօգնի հզորացնել Հայաստանում ձեռներեց կանանց
News 21/07/2020 04:26

Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), որը հանդիսանում է Համաշխարհային Բանկի Խմբի անդամ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցության պայմաններում մի նախաձեռնություն է սկսում, որով ՀՀ-ում կընդլայնվեն բիզնես սկսելու և զարգացնելու, միջոցներ ներգրավելու, եկամուտներ գեներացնելու, աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական աճին նպաստելու կանանց հնարավորությունները։

ՄՖԿ-ի «Տնտեսական աճը և կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցության պայմաններում այսօր ներկայացրեցին մի ծրագիր, որը կոչվում է «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով»։ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) միջոցառումներ կիրականացնի Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ «Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի և Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։ 

ՀՀ-ում կանանց միայն 60%-ն է մասնակցում աշխատուժին, որը հանգեցնում է ՀՆԱ-ի 14-ի չափով տնտեսական արդյունքի կորստի։ Մենթորների ուղղորդմամբ ծրարգրի մասնակիցները ձեռք կբերեն իրենց բիզնեսը սկսելու և ընդլայնելու համար բիզնես կարողություններ, կսովորեն ռիսկի կառավարման գործիքներ՝ դժվարին պայմանները և պոտենցիալ ճգնաժամերը հաղթահարելու համար։ Մասնակիցները կսովորեն, թե ինչպես վարել գործնական բանակցություններ, ներգրավել ֆինանսական ռեսուրսներ և տեխնոլոգիական լուծումներ ներդնել՝ հօգուտ իրենց բիզնեսի։

Հարավային Կովկասի համար ՄՖԿ-ի տարածաշրջանային ղեկավար Ջան վան Բիլսենն ասաց․«Մեր նպատակն է լուծել այն դժվարությունները, որոնք կանանց հետ են պահում իրենց բիզնեսը սկսելուց և ընդլայնելուց՝ նրանց ուժեղացնելով անհրաժեշտ կարողություններով և օգնելով իրենց օգտվել առկա հնարավորություններից։ Նախաձեռնությունը միտված է խրախուսել, մոտիվացնել և ուղղորդել կանանց, որպեսզի նրանք դառնան ՀՀ տնտեսության ակտիվ մասը»։

Ծրագիրը կունենա երկու հիմնական բաղադրիչ՝ Ինտենսիվ ճամբարներ (Bootcamps) և Աքսելերացման ծրագիր։ Ինտենսիվ ճամբարները կլուծեն հայտատու կանանց սպեցիֆիկ կարիքները, որոնք կվերաբերեն հարցերի լայն շրջանակի, ինչպիսիք են օրինակ՝ բիզնես գաղափարի ձևավորումը, բիզնեսի զարգացումը և ֆինանսական պլանները, վաճառքի խթանումը և հաճախորդների ու գործընկերների ներգրավման մարքեթինգային կարողությունները։

Ինտենսիվ ճամբարների համար կընտրվեն ձեռնարկատեր կանայք Աքսելերացման ծրագրից, որը մասնակիցներին կօգնի իրենց բիզնեսներում ինտեգրել նորարարությունը և տեխնոլոգիան։ Այն նաև կանանց կօգնի օգտվել ավելի մեծ բիզնես ցանցերից և ֆինանսավորողներից։ Աքսելերացման ծրագիրն ավարտելուց հետո մասնակից թիմերն իրենց բիզնես գաղափարները և պրոդուկտները կներկայացնեն (pitch) գնահատող հանձնաժողովին։ Լավագույն հինգ թիմերը ՁԻՀ-ից կստանան դրամաշնորհ՝ 1,000,000 ՀՀ դրամի չափով (յուրաքանչյուրը մոտ $2,000), որը կօգնի ավելի զարգացնել իրենց ծրագիրը։   

Հետաքրքրված կանայք կարող են ծրագրին մասնակցության համար դիմել՝ մինչև 2020թ-ի հուլիսի 20-ը լրացնելով առցանց մասնակցության հայտը՝ անցնելով ստորև բերված հղումով։

Քանի որ Հայաստանը դարձել է ՄՖԿ անդամ և բաժնետեր, ՄՖԿ-ն օժանդակել է երկում շուրջ 700 մլն ԱՄՆ դոլարի չափով ծրագրերի՝ հիմնականում էներգետիկայի, ֆինանսական, գույքի և արդատրության ոլորտներում։

ՄՖԿ-ի մասին

ՄՖԿՆ-ն, որը հանդիսանում է Համաշխարհային Բանկի քույր կազմակերպություն և Համաշխարհային Բանկի Խմբի անդամ, զարգացման համաշխարհային ամենամեծ կառույցն է, որը կենտրոնանում է երևան եկող շուկաներում մասնավոր հատվածի վրա։ Մենք աշխատում ենք ավելի քան 100 երկրում՝ օգտագործելով մեր կապիտալը, փորձը և ազդում ենք, որպեսզի ստեղենք շուկաներ և հնարավորություններ զարգացող երկրներում։ 2019 ֆիսկալ տարում ավելի քան 19 միլիարդ դոլար ենք ներդրել զարգացող երկրների մասնավոր ընկերություններում և ֆինանսական հաստատություններում՝ մասնավոր հատվածի ուժն օգտագործելով ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու և ընդհանուր բարգավաճումը խթանելու նպատակով։ Ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար այցելե՛ք www.ifc.org կայք։