Categories: News

Մեկնարկում է տեխնոլոգիական մասնագիտություններով խորացված դասընթացների գրանցումը

Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարված  մրցույթների արդյունքները և ընտրվել են բոլոր ուղղություններով դասընթացների կազմակերպման և անցկացման լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները:

Դասընթացները կազմակերպվելու և անցկացվելու են հետևյալ տեխնոլոգիական մասնագիտություններով․

– Javascript/React.JS

– Javascript/Node.JS

– Android

– iOS

-C#/.Net

– Java/Spring

– Python

– Quality Engineering

– Web (HTML/CSS/JS)

– UI/UX

– Machine Learning

– CyberSecurity

– Product Management

– Project Management

– Technical Recruitment

– Digital Marketing/SEO, SMM

– SAS Base

Մասնակիցների համար կազմակերպվելու են ընդունելության քննություններ, որոնց արդյունքում, կախված հավաքած միավորներից, պետության կողմից ուսման վարձը կֆինանսավորվի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%-ի չափով։

Դասընթացներն անց են կացվելու յուրաքանչյուր ուղղությամբ լավագույն կրթական ծրագրեր ներկայացրած և մրցութային կարգով ընտրված ընկերությունների կողմից, որոնց հետ ընթացքի մեջ են պայմանագրերի կնքման գործընթացները:

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված և բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում որակավորված մասնագետների աճի:

Շուտով կմենարկի նշված տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցելու դիմումների ընդունումը, ինչի վերաբերյալ տեղեկատվություն պարբերաբար կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում՝ hti.am, և սոցիալական մեդիայի հարթակներում՝

Share