Նոյեմբեր, 2023
November 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
«Ձեռներեցից՝ ձեռնարկություն» դասընթացը ընդունում է հայտեր
News 22/07/2020 12:59

Մեկնարկում է կին գործարարների համար մշակված «Ձեռներեցից՝ ձեռնարկություն» դասընթացը։ Դասընթացը նախատեսված է բացառապես կին ձեռնարկատերերի և ձեռնարկությունների կին տնօրենների համար։

Դասընթացը միտված է զարգացնելու առաջնորդության և կառավարման հմտությունները՝ շեշտադրելով թիմային ճիշտ ռազմավարության մշակումը, առողջ կորպորատիվ մշակույթի ձևավորումը և զարգացման ուղիների ուրվագծումը։

Դասընթացն անվճար է։ Աշխատանքային լեզուն հայերենն է։

Օրեր՝ հուլիսի 27-ից օգոստոսի 17-ը (բացի չորեքշաբթի, շաբաթ և կիրակի օրերից), ժամը՝ 11։00-13։00։

Գրանցման վերջնաժամկետն է հուլիսի 22-ը։ Դասընթացի տեղերը սահմանափակ են։ Գրանցվել կարող եք հետևյալ հղումով։