Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
PicsArt-ը գնել է D'efekt հավելվածը
News 23/07/2020 09:09

PicsArt նկարների խմբագրման հավելվածը գնել է D’efekt ընկերությունը: D’efekt-ը հայկական հավելված է, որը արհեստական բանականութան օգնությամբ թույլ է տալիս օգտատերերին ստեղծել արտասովոր և կրեատիվ վիզուալ էֆֆեկտներով տեսահոլովակներ։

D’efekt-ը PicsArt-ի առաջին ձեռքբերումն է․ այդպիսով ընկերությունը ձգտում է ընդլայնել իր հնարավորությունները տեսահոլովակների և AR-ի ոլորտում:

«Նրանք ստեղծել են շատ լավ տեխնոլոգիա, որը լավ կլիներ միացնել PicsArt-ին», – նշել է PicsArt ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը:

Ընկերության ընդհանուր ֆինանսավորումը, ներառյալ Insight Partners-ի և Sequoia Capital-ի կողմից, կազմում է 54 միլիոն դոլար: Ընկերությունը հրաժարվել է բացահայտել, թե որքնով է գնել D’efekt-ը։

PicsArt-ի օգտատերերը ունեն հնարավորություն խմբագրելու իրենց լուսանկարները, նկարները և տեսանյութերը։ D’efekt-ը կենտրոնանում է վիդեոխմբագրման վրա՝ օգտատերերին հնարավորություն տալով կիրառել motion էֆեկտներ տեսանյութերի վրա: Ըստ Հովհաննես Ավոյանի, PicsArt-ը ցանկանում է ներգրավել TikTok-ի, YouTube-ի և Instagram-ի նման հավելվածների օգտատերերին՝ օգնելով նրանց ստեղծել ավելի գրավիչ տեսանյութեր:

Ընկերությունը նախատեսում է, որ և PicsArt-ը, և D’efekt-ը կներկայանան որպես առանձին հավելվածներ, բայց PicsArt-ն իր հավելվածում կներառի D’efekt-ի որոշ տեխնոլոգիաներ: Այնուամենայնիվ առաջիկա շաբաթների ընփացքում D’efekt-ը կանվանափոխվի և կներառի իր մեջ «PicsArt» անվանումը։

Ավոյանի խոսքով՝ D’efekt-ը PicsArt-ի առաջին ձեռքբերումն է, և ընկերությունը մտադրություն ունի գնել այլ հավելվածներ,որոնք կունենան արագ աճի ներուժ, տաղանդներ և տեխնոլոգիա: PicsArt-ում աշխատում է մոտ 600 մարդ, և D’efekt-ի թիմի բոլոր երեք անդամները կմիանան ընկերությանը: