Հուլիսի 22-ին տեղի ունեցավ «Նորարարությունն ու տեխնոլոգիաները ոսկերչության ոլորտում» ծրագրի պաշտոնական մեկնարկը։
Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի,«Բաղիշյան Ջյուլըրի» ոսկերչական ձեռնարկության ներկայացուցիչները։ Խոսնակները կարևորեցին տեխնոլոգիական լուծումների կիրառումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում և նշեցին, որ «Նորարարությունն ու տեխնոլոգիաները ոսկերչության ոլորտում» ծրագիրը նոր հնարավորություններ է ընձեռնում ձեռք բերելու նոր և ժամանակակից մասնագիտություն։
Հիշեցնենք, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ եւ «Բաղիշյան Ջյուլըրի» ոսկերչական ձեռնարկության աջակցությամբ, իրականացնում է «Նորարարությունն ու տեխնոլոգիաները ոսկերչության ոլորտում» ծրագիրը` Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում:
Ծրագրի նպատակն է` ՀՀ երկու մարզերի ստեղծարար եւ տեխնոլոգիական հակումներով անձանց ներգրավել զարդերի դիզայնի եւ արտադրության աշխատանքներում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: