Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կանցկացնի «Ստարտափ Ակումբ Դեմո Օր» միջոցառումը
News 24/07/2020 05:30

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, Հայաստանում Beeline-ի և Children of Armenia Fund-ի հետ համագործակցության շրջանակներում, հայտարարում է Հայաստանի մի շարք համայնքներում «Ստարտափ Ակումբ» կրթական ծրագրի ամփոփման և «Ստարտափ Ակումբ Դեմո Օր» առցանց միջոցառման մասին։

«Ստարտափ Ակումբ»-ը կրթական ծրագիր է, որը կոչված է բացահայտելու մարզաբնակ պատանի ձեռներեցների թաքնված ներուժը՝ մղելով նրանց նորարարական գաղափարներ առաջ քաշելու, իրենց ստարտափները ստեղծելու և խթանելով նրանց սոցիալական ներգրավվածության մակարդակը։

2019 թվականին ծրագիրը մեկնարկել է Հայաստանի մի քանի համայնքներում՝ Աշտարակում, Ապարանում, Գավառում, Եղվարդում, Կոթիում, Այգեհովտում և ունեցել է 13-17 տարեկան շուրջ 160 մասնակից։ Այժմ, երեք փուլից կազմված կրթական ծրագիրը մոտենում է իր ավարտին և ձևավորվել են մի շարք ստարտափներ, որոնք կմասնակցեն կայանալիք «Ստարտափ Ակումբ Դեմո Օր» միջոցառմանը։

«Ստարտափ Ակումբ Դեմո Օր»-ի շրջանակներում Աշտարակ, Ապարան, Եղվարդ, Գավառ, Կոթի և Այգեհովիտ համայնքներից 13 ստարտափներ կներկայացնեն իրենց գաղափարները ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներին ու ոլորտի գիտակներին։ «Ստարտափ Ակումբի Դեմո Օր»-ը կանցկացվի մրցակցային ձևաչափով, որը ենթադրում է մասնակից ստարտափների կողմից փիչերի (pitch) ներկայացում, կարճատև հարց ու պատասխան, ժյուրիի կողմից գնահատում ու know-how, ինչպես նաև մրցանակներ ու նեթվորքինգի հնարավորություններ։

«Ստարտափ Ակումբ Դեմո Օր» միջոցառման կապակցությամբ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը նշել է․ «Դեմո Օրը Ստարտափ Ակումբի պատանի ստարտափերների համար առաջին ստեղծարար մարտահրավերը կդառնա, որը հնարավորություն կտա նրանց գործնականում կիրառել դասընթացների ժամանակ ստացած բիզնես գիտելիքները»։

«Ստարտափ Ակումբ Դեմո Օր» միջոցառումը, որը կազմակերպվել է Beeline Startup Incubator-ի հետ համագործակցության արդյունքում, տեղի կունենա 2020 թվ․ հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին։ Այն ամբողջությամբ անցկացվելու է առցանց, հայերենով։ Մանրամասների համար այցելեք հետևյալ հղումով։