Դեռևս ապրիլին HIVE-ը հայտարարել էր HIVE 30 Under 30 Armenians in Tech մրցանակաբաշխության մասին: Ընկերությունը կարևոր է համարում նշել հայերի նվաճումները տեխնոլոգիական ոլորտում:
Առաջադրվելու համար թեկնածուները պետք է.
– լինեին տեխնոլոգիական բնագավառի ներկայացուցիչ (օրինակ՝ տեխնոլոգիական ընկերություն, ստարտափ կամ ակադեմիա)
– 2020 թվականի մայիսի 31-ի դրությամբ՝ մինչև 30 տարեկան,
– ծագումով հայ:
HIVE-ը ստացել է 400+ դիմում HIVE 30 Under 30 Armenians in Tech մրցանակաբաշխության համար։ «Մենք ստացանք ավելի քան 400 հդիմում։ Բոլորն էլ բացառիկ և տպավորիչ էին իրենց փորձի, ձեռքբերումների և համայնքի, ինչպես նաև դրա սահմաններից դուրս, ունեցած ներուժի առումով», – նշում են մրցույթի կազմակերպիչները։
Հայտերը ուսումնասիրել են IT ոլորտի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպես Ալեքսիս Օհանյանը (Reddit-ի հիմնադիր), Վահե Կուզոյանը (ServiceTitan-ի հիմնադիր), Թրեյսի Յանգը (PlanGrid-ի հիմնադիր) և Օրիոն Հինդավին (Tanium-ի հիմնադիր):
Ներկայացնում ենք 30 հաղթողներին․
– Վահե Թահամազյան – Sizolution GmbH-ի գործադիր տնօրեն։
– Վահե Չիտոյան – մեքենայական ուսուցման ինժեներ Google-ում։
– Նարե Գևորգյան – Embry Tech ընկերության համահիմնադիր և CDO:
– Լուսինե Մագաուզյան – oores, Inc-ի CEO և հիմնադիր։
– Մարկ Անսելլ – ծրագրերի ղեկավար Microsoft-ում։
– Լուսինե Գալոյան – MBA թեկնածում Չիկագոյի Համալսարանում։
– Վահակն Փափազյան – Software Engineer Slack-ում։
– Ստեփան Սարգսյան – Գլխավոր գիտական աշխատող և ML ճարտարապետ Krisp-ում։
– Հայկ Քոչարյան – ուսուցանող մարզիչ Հայաստանի զինված ուժերում։
– Ջեյք Լուսարարյան – Gecko Robotics-ի հիմնադիր և CEO։
– Կարեն Նիկողոսյան – gHost Services LLC-ի հիմնադիր և գործադիր տնօրեն։
– Նիկոլաս Շեկերդեմյան – Headstart-ի համահիմնադիր և գործադիր նախագահ։
– Գայանե Գասպարյան – ForgeFiction-ի համահիմնադիր և CTO։
– Արմինե Գալստյան – SmartGate.VC-ի կրթական ծրագրերի և համագործակցությունների ղեկավար։
– Ռաֆայել Մկրտչյան – PlayEngine-ի համահիմնադիր և CPO։
– Նարեկ Գևորգյան – Coin Stats-ի հիմնադիր և CEO։
– Նարեկ Դշխունյան – 10X Genomics-ի հաշվարկային կենսաբանության մասնագետ։
– Գևորգ Սողոմոնյան – AimHub.io-ի համահիմնադիր և CEO։
– Արամ Շատախցյան – CodeSignal-ի համահիմնադիր և CTO։
– Դավիթ Բունիաթյան – Snark AI-ի համահիմնադիր և CEO։
– Հռիփսիմե Մաթեվոսյան – Near Space Labs-ի համահիմնադիր և CEO։
– Դավիթ Սելվերյան – Rightway Healthcare-ի անձնակազմի ղեկավար։
– Հրանտ Խաչատրյան – YerevaNN մեքենայական ուսուցման հետազոտական լաբորատորիայի տնօրեն։
– Կարեն Խաչիկյան – Expper Technologies-ի համահիմնադիր և CEO։
– Արեգ Ժամգոչեան – հետազոտությունների ասիստենտ Stanford Intelligent Systems լաբորատորիայում։
– Անի Ներսիսյան – ավագ Quantum ինժեներ Rigetti Computing-ում։
– Գայանե Ղանդիլյան Առաքելյան – Digital Pomegranate-ի CEO։
– Էնդրյու Անսելլ – Մեքենաշինական ծրագրերի ղեկավար Microsoft-ում։
– Էլիզաբեթ Տիկոյան – Riley App-ի համահիմնադիր և CEO։
– Արտավազդ Երիցյան – Ճարտարագիտության փոխնախագահ PicsArt-ում։
– Հայկ Տեփանյան – Ծրագրային ապահովման ինժեներ Google-ում։