Categories: News

Հայտնի են HIVE 30 Under 30 Armenians in Tech մրցանակաբաշխության ֆինալիստները

Դեռևս ապրիլին HIVE-ը հայտարարել էր HIVE 30 Under 30 Armenians in Tech մրցանակաբաշխության մասին: Ընկերությունը կարևոր է համարում նշել հայերի նվաճումները տեխնոլոգիական ոլորտում: 

Առաջադրվելու համար թեկնածուները պետք է.

– լինեին տեխնոլոգիական բնագավառի ներկայացուցիչ (օրինակ՝ տեխնոլոգիական ընկերություն, ստարտափ կամ ակադեմիա)

– 2020 թվականի մայիսի 31-ի դրությամբ՝ մինչև 30 տարեկան,

– ծագումով հայ:

HIVE-ը ստացել է 400+ դիմում HIVE 30 Under 30 Armenians in Tech մրցանակաբաշխության համար։ «Մենք ստացանք ավելի քան 400 հդիմում։ Բոլորն էլ բացառիկ և տպավորիչ էին իրենց փորձի, ձեռքբերումների և համայնքի, ինչպես նաև դրա սահմաններից դուրս, ունեցած ներուժի առումով», – նշում են մրցույթի կազմակերպիչները։

Հայտերը ուսումնասիրել են IT ոլորտի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպես Ալեքսիս Օհանյանը (Reddit-ի հիմնադիր), Վահե Կուզոյանը (ServiceTitan-ի հիմնադիր), Թրեյսի Յանգը (PlanGrid-ի հիմնադիր) և Օրիոն Հինդավին (Tanium-ի հիմնադիր):

Ներկայացնում ենք 30 հաղթողներին․

– Վահե Թահամազյան – Sizolution GmbH-ի գործադիր տնօրեն։

– Վահե Չիտոյան – մեքենայական ուսուցման ինժեներ Google-ում։

– Նարե Գևորգյան – Embry Tech ընկերության համահիմնադիր և CDO:

– Լուսինե Մագաուզյան – oores, Inc-ի CEO և հիմնադիր։

Մարկ Անսելլ – ծրագրերի ղեկավար Microsoft-ում։

Լուսինե Գալոյան – MBA թեկնածում Չիկագոյի Համալսարանում։

Վահակն Փափազյան – Software Engineer Slack-ում։

Ստեփան Սարգսյան – Գլխավոր գիտական աշխատող և ML ճարտարապետ Krisp-ում։

Հայկ Քոչարյան – ուսուցանող մարզիչ Հայաստանի զինված ուժերում։

Ջեյք Լուսարարյան – Gecko Robotics-ի հիմնադիր և CEO։

Կարեն Նիկողոսյան – gHost Services LLC-ի հիմնադիր և գործադիր տնօրեն։

Նիկոլաս Շեկերդեմյան – Headstart-ի համահիմնադիր և գործադիր նախագահ։

Գայանե Գասպարյան – ForgeFiction-ի համահիմնադիր և CTO։

Արմինե Գալստյան – SmartGate.VC-ի կրթական ծրագրերի և համագործակցությունների ղեկավար։

Ռաֆայել Մկրտչյան – PlayEngine-ի համահիմնադիր և CPO։

Նարեկ Գևորգյան – Coin Stats-ի հիմնադիր և CEO։

– Նարեկ Դշխունյան – 10X Genomics-ի հաշվարկային կենսաբանության մասնագետ։

– Գևորգ Սողոմոնյան – AimHub.io-ի համահիմնադիր և CEO։

– Արամ Շատախցյան – CodeSignal-ի համահիմնադիր և CTO։

Դավիթ Բունիաթյան – Snark AI-ի համահիմնադիր և CEO։

Հռիփսիմե Մաթեվոսյան – Near Space Labs-ի համահիմնադիր և CEO։

– Դավիթ Սելվերյան – Rightway Healthcare-ի անձնակազմի ղեկավար։

Հրանտ Խաչատրյան – YerevaNN մեքենայական ուսուցման հետազոտական լաբորատորիայի տնօրեն։

Կարեն Խաչիկյան – Expper Technologies-ի համահիմնադիր և CEO։

Արեգ Ժամգոչեան – հետազոտությունների ասիստենտ Stanford Intelligent Systems լաբորատորիայում։

Անի Ներսիսյան – ավագ Quantum ինժեներ Rigetti Computing-ում։

Գայանե Ղանդիլյան Առաքելյան – Digital Pomegranate-ի CEO։

Էնդրյու Անսելլ – Մեքենաշինական ծրագրերի ղեկավար Microsoft-ում։

Էլիզաբեթ Տիկոյան – Riley App-ի համահիմնադիր և CEO։

Արտավազդ Երիցյան – Ճարտարագիտության փոխնախագահ PicsArt-ում։

Հայկ Տեփանյան – Ծրագրային ապահովման ինժեներ Google-ում։

Share