Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը համագործակցելով Գյումրու լեզուների տան հետ իրականացնում են «English for IT» առցանց վճարովի դասընթացը։
Այս դասընթացը նախատեսված է նրանց հաար, ով սովորել կամ սովորում է ծրագրավորում և ցանկանում է բարելավել իր անգլերեն լեզվի գիտելիքները։
Դասընթացի կմեկնարկի օգոստոսի 1-ին։ Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 29-ն է։ Ընդհանուր տևողությունը՝ 6 ամիս,
Ուսման վճարը՝ ամսական 10․000 ՀՀ դրամ։ Դասընթացին կարող են դիմել 14 տարին լրացած անձիք։
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կկարողանան՝
– տիրապետել ժամանակակից ՏՏ տերմինալոգիային,
– բարձրացնել մասնագիտական պահանջարկը աշխատաշուկայում,
– ընթերցել և յուրացնել մասնագիտական գրականությունը անգլերենով,
– մատչելի դարձնել ծրագրավում սովորելու գործընթացը։
Դասընթացը կիրականացնի մ․ գ․ թ․, դոցենտ Մարիամ Հարությունյանը:
Դասընթացին կարող եք գրանցվել առցանց, հետևյալ հղումով։ Բոլոր մասնակիցներին կտրվեն երկլեզու վկայականներ։