Դեկտեմբեր, 2023
December 2023
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
TUMO Live «42 Սեուլ» ծրագրավորման դպրոցի հետ
News 28/07/2020 11:18

42 ծրագրավորման դպրոցի համաշխարհային ցանցին միացած Երևանը շուտով կսկսի դասերը։ Մինչ այդ TUMO-ն հատուկ առցանց հանդիպում կանցկացնի նրա համար, որ բոլոր հետաքրքրվածները հասկանան՝ ինչպես է աշխատում 42-ն ու որն է դրա հաջողության գաղտնիքը։

Այս հարցում TUMO-ին կօգնեն գործընկերները 42 Սեուլից` Հարավային Կորեայից, ովքեր հուլիսի 30-ին, ժամը 13:00-ին հատուկ TUMO Live-ում կանցկացնեն շրջայց կամպուսով, կներկայացնեն 42-ի կրթական ընթացքն ու կպատասխանեն բոլոր հարցերին։

Live-ի լեզուն անգլերենն է, իսկ հարցերը կարող եք ուղղել հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Հիշեցնենք, որ Թումո լաբորատորիաների մաս կազմող 42 Երևան նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: