
«Թվային օրակարգ» նախաձեռնությունը, որն իր շուրջ միավորել է մի շարք հասարակական կազմակերպությունների, կանցկացնի «Արհեստական բանականությունը (AI) և մարդու իրավունքները» թեմայով հեռավար քննարկումը։
Հիմնական բանախոսներն են՝
– Դավիթ Սանդուխչյանը, իրավաբան, «Թվային օրակարգ» նախաձեռնության փորձագետ,
– Ռուբեն Մուրադյանը, կիբեր անվտանգության փորձագետ։
Ներկայացվող թեմաներն են՝
– Կարո՞ղ է արդյոք արհեստական բանականության զարգացումը պարունակել մարդու իրավունքների ոտնահարման վտանգ։
– Ի՞նչ վտանգներ են դրանք մարդու իրավունքների և ազատությունների տեսանկյունից։
– Պահանջո՞ւմ է արդյոք արհեստական բանականությունն իրավական կարգավորում։
– Խնդրո առարկայի շուրջ միջազգային փորձը եւ իրավիճակը Հայաստանում։
Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 29-ին, ժամը՝ 10:00-ին։
Հեռավար քննարկմանը կարող եք մասնակցել «Zoom» հարթակում հետեւյալ հղմամբ։