Categories: News

Տեղի ունեցավ Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի տեղեկատվական հանդիպումը

Հուլիսի 28-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարված Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի տեղեկատվական հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրեց ծրագրի նպատակը, առավելություններն ու ընձեռած հնարավորությունները՝ ի նպաստ ավանդական ոլորտների առաջխաղացանն ու նորարարական լուծումների ներդրմանը։

Ակնկալվում է, որ այս դրամաշնորհային մրցույթին ներկայացված ծրագրերը կնպաստեն նաև համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանը, հատկապես՝ առավել խոցելի ոլորտներում։

Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ: Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2020թ-ի օգոստոսի 6-ը 23։59 (Երևանի ժամանակով)։

Share