ՀՀ Գիտության կոմիտեն հայտարարել է երկու նոր մրցույթ: “Մրցույթներից մեկի նպատակն է աջակցել նոր գիտական խմբերի կամ լաբորատորիաների ստեղծմանը, մյուսն ուղղված է արդեն գործող գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանը” – նշված է կոմիտեի գրառման մեջ։
Դրամաշնորհները կտրամադրվեն 36 ամիս տևողությամբ, 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի ղեկավարների նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված հավակնոտ, բեկումնային և իրագործելի թեմաներին, որոնք կարող են լինել գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով:
Թեմաները պետք է իրականացվեն ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրով ֆինանսավորվող կազմակերպությունում:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020 թ. օգոստոսի 21-ն է:
Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։