Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Uteach. «Oնլայն ուսուցումը Հայաստանում դուրս կգա նոր ու ավելի պրոֆեսիոնալ մակարդակի»
News 31/07/2020 13:23

Հայ երիտասարդ և տաղանդավոր ծրագրավորողները կյանքի են կոչել մի ծրագիր, որի շնորհիվ յուրաքանչյուրն առանց տեխնիկական գիտելիքների կարող է րոպեների ընթացքում հավաքել պրոֆեսիոնալ ուսուցման կայք և գիտելիքը վերածել բիզնեսի։

Դեռ մինչ COVID-19 ԱԻՍՏ Գլոբալ ընկերության հիմնադիր Հրայր Շահբազյանի մոտ միտք էր ծագել օնլայն կրթությունն ավելի պրոֆեսիոնալ ու հեշտ դարձնելու համար մի հարթակ ստեղծել։ Միտքը կյանքի կոչվեց, երբ համաճարակի պատճառով շատերը ստիպված եղան տեղափոխվել օնլայն աշխարհ և հանդիպեցին բազմաթիվ դժվարությունների։

Այսպես ծնվեց Uteach-ը։

Վերջինիս օգնությամբ յուրաքանչյուրը կարող է ունենալ պրոֆեսիոնալ օնլայն դպրոց, որտեղ կլինի հնարավորություն՝

– Վիդեոդասեր վերբեռնելու

– Բլոգ վարելու

– Live դասեր վարելու

– Դասացուցակ կազմելու

– Արագ զանգեր ունենալու

– Ծանուցումներ ուղարկելու

– Հարցաշարեր կազմելու

– Քննություն կազմակերպելու

– Հավաստագիր հանձնելու

 և ոչ միայն։

Uteach-ը կարող են եկամտի աղբյուր դարձնել անգամ այն մարդիկ, ովքեր երբեք չեն դասավանդել։ Կայքում կա հնարավորություն վիդեոդասեր վերբեռնելու և օնլայն վաճառք իրականացնելու։

Ավելի պարզ եթե ասենք, ցանկացած մասնագետ՝ մատնահարդար, դիմահարդար, պարող, ֆիտնես-մարզիչ, լեզվաբան, մարքեթոլոգ և այլն, կարող է նկարահանել վիդեոդասեր, վերբեռնել դրանք Uteach-ի օգնությամբ պատրաստված արդեն իր սեփական կայք և օնլայն վաճառել։

Այսօր վիդեոդասերի պահանջարկը բավականին մեծ է և գնալով ավելի է մեծանում։ Այնպես որ, սա կարելի է դարձնել եկամուտի լավ աղբյուր։

Այս հարթակն օգտագործում են նաև դպրոցի ուսուցիչները։ Մինչ Uteach-ը վերջիններս դասերն անցկացնում էին zoom-ով, մեկ այլ հարթակի օգնությամբ ստեղծում հարցաշարեր, դասը բացատրում և ուղարկում ձայնային հաղորդագրության միջոցով և այլն, և այլն։

Իսկ այստեղ այս ամենի կարիքը չկա, որովհետև վերը նշված բոլոր ֆունկցիաները մեկ տեղում են՝ իրենց սեփական կայքում, որտեղ, ի դեպ, կարելի է ինֆորմացիայի հսկայական բազա հավաքել։

Նախագծի ղեկավարի խոսքով` իրենք այս հարթակով նոր մշակույթ են ձևավորում օնլայն կրթության աշխարհում։ “Մեր երկրում, առհասարակ, օնլայնի հետ կապված ամեն ինչ շատ դանդաղ է զարգանում, մարդիկ սովոր չեն դրան, բայց պետք առաջ գնալ ու քայլել ժամանակի տեմպով։”

Թիմն այս պահին 10 հոգուց է բաղկացած, բայց այս թիվը կարող է եռապատկվել, քանի որ պլանները բավականին հեռու են գնում։ Հաջորդ տարում արդեն պլանավորվում է նախագիծն արտահանել ԱՊՀ շուկա։