Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Այսօր տեղի է ունենալու «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մեկնարկի հեռավար միջոցառումը
News 03/08/2020 07:31

Օգոստոսի 3-ին՝ ժամը 19:00֊ին, տեղի է ունենալու «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մեկնարկի հեռավար միջոցառումը:

Բացմանը խոսքով հանդես են գալու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը։

Հրավիրյալ խոսնակներն են՝

֊ Նարբեհ Տեր֊Հակոբյան֊ Adesto տեխնոլոգիաներ ընկերության գործադիր տնօրեն և նախագահ

֊ Գևորգ Քեշիշյան֊ NXP ընկերության փոխնախագահ

֊ Ջոն Քիբարյան- PDF Solutions հիմնադիր և գործադիր տնօրեն

֊ Լուսինե Եղիազարյան- GoPro ընկերության փոխնախագահ

֊ Ռիքարդո Մարիանի – NVIDEA ընկերության փոխնախագահ

֊ Սամ Սիմոնյան- Սիմոնյան հիմնադրամ

֊ Վահե Կուզոյան֊ Service Titan ընկերության համահիմնադիր և նախագահ:

Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի կարևորությունը՝ Հայաստանը կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, տաղանդը և Սփյուռքի ներուժը:

Նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ծրագրին մասնակցության պատրաստակամություն հայտնած մենթորներն ու խոսնակները:

Բացման ընթացքում անդրադարձ է կատարվելու՝

  • ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան Հովիտ համագործակցությանը,

  • ծրագրի նշանակությանը և ընթացքին,

  • ծրագրի մասնակից ոլորտում հայտնի, կայացած մենթորներին և խոսնակներին,

  • ծրագրի վերջնական արդյունքին:

ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը ներկայացնելու է «Հայկական վիրտուալ» կամուրջ ծրագիրը, ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համագործակցությունը, որից հետո խոսքը տրվելու է ծագումով հայ՝ տեխնոլոգիական ոլորտի հաջողակ խոսնակներին: