Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Ռեսալ Սոֆտի Գյումրու մասնաճյուղում մարքեթինգային բաժնի ղեկավարի գործ կա
News 03/08/2020 07:36

Ռեսալ Սոֆտի Գյումրու մասնաճյուղն աշխատանքի է հրավիրում իգական սեռի մարքեթինգային բաժնի ղեկավարի։

Մարքեթինգային բաժնի ղեկավարի հիմնական պարտականություններն են․

  •  Պատասխանատու է ընկերության Facebook և LinkedIn էջերի կառավարման համար,

  •  կազմակերպում է ընկերության և գործընկերների միջև հաղորդակցությունը՝ հեռախոսով, նամակագրությամբ, տեղում և կապի այլ միջոցներով,

  •  ընկերության թիմի կազմում մասնակցում է տարբեր միջոցառումների և ներկայացնում ընկերությունը (էքսպոներ, կոնֆերանսներ և այլն),

  •  պատասխանատու է Գյումրիում ուսումնական կենտրոնի զարգացման և ընթացիկ աշխատանքների համար։

Մարքեթինգային բաժնի ղեկավարի հաստիքը զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտություններն են.

  •  Կիրթ և բարեհամբույր շփվելու հմտություն,

  •  լեզուների իմացություն – հայերեն, ռուսերեն (գրավոր և բանավոր),

  •  համակարգչով աշխատելու բազային գիտելիքներ,

  •  լինել պարտաճանաչ, կազմակերպված և թիմում աշխատելու հմտությամբ,

  •  գրասենյակային աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ (ցանկալի է՝ մարքեթինգի, միջոցառումների կազմակերպման կամ համանման ոլորտում)։

Ռեսալ Սոֆտում աշխատելն ունի մի շարք առավելություններ.

  •  Դուք աշխատում եք հաճելի, ընկերական թիմում,

  •  ունենում եք առաջխաղացման բազմաթիվ հնարավորություններ,

  •  աշխատանքի վայրը Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում է։

Աշխատավարձի չափը կքննարկվի հարցազրույցի ժամանակ։ 

CV-ներն ուղարկել [email protected] էլ. հասցեով՝ թեմա դաշտում նշելով պաշտոնը։