Փետրվար, 2026
February 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
ՁԻՀ-ը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը կազմակերպում են ծրագրավորման խորացված դասընթաց դպրոցականների համար
News 03/08/2020 08:53

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը կազմակերպում են ծրագրավորման 10-ամսյա խորացված դասընթաց 12-17տ․ դպրոցականների համար։ Նախնական գիտելիքներ չեն պահանջվում։ Դասընթացի ընդհանուր տևողութունը 10 ամիս է։ Շաբաթական դասերի քանակը 3 օր է՝ 1․5 ժամ տևողությամբ։

Ուսման ամսական վճարը 8․000 դրամ է։ Վճարումները անհրաժեշտ կլինի կատարել յուրաքանչյուր ամսվա 1-ին դասին և անդորրագիրը ներկայացնել կրթական բաժին։ Յուրաքանչյուր փուլի ավարտին ուսանողները հանձնում են ամփոփիչ թեստեր․ հաջորդ փուլ են տեղափոխվում են թեստից բավարար միավորներ ստացած ուսանողները։

Դասընթացը ավարտողները կկարողանան ստեղծել տարբեր բարդության վեբ կայքեր, մշակել կայքերի դիզայն, ապահովել ֆունկցիոնալականությամբ։ Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան երկլեզու վկայականներ։

Ուսուցանվող ծրագրերն են.

  • HTML 

  • CSS 

  • JavaScript 

  • jQuery 

  • Bootstrap 

  • PHP 

  • MySQL 

  • Frameworks