Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամն առաջարկում է «.NET/C#» ծրագրավորման դասընթացներ՝  համաֆինանսավորմամբ
News 04/08/2020 08:16

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամը համաֆինանսավորմամբ իրականացնում է 200 մասնակցի համար նախատեսված երկամսյա սկսնակ (150 մասնակից) և միջին (50 մասնակից) մակարդակների «.NET/C#» ծրագրավորման դասընթացներ։

Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամն (Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան) առաջարկում է տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրեր, որոնց միջոցով մասնակիցը կարող է սովորել ծրագրավորում և ձեռք բերել ծրագրավորման գործնական հմտություններ, խորացնել տարբեր ծրագրավորման լեզուների և տեխնոլոգիաների գիտելիքները։ Կենտրոնը օգնում է սովորողներին ձեռք բերել նաև փափուկ հմտություններ, իսկ լավ առաջադիմություն ցուցաբերածներին ուղղորդել տարբեր ՏՏ կազմակերպություններ՝ հարցազրույցների մասնակցելու համար։

Կենտրոնը առաջարկում է նորարար և արդյունավետ մոտեցում, թե ինչպես զարգացնել տեխնիկական և փափուկ /soft/ հմտություններ տեխնոլոգիական ոլորտում և մուտք գործել ՏՏ աշխատաշուկա՝ կամրջելով կրթությունը ՏՏ ընկերությունների հետ։

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախում բնակվողները (Երևանից` 18, իսկ մարզերից և Արցախից` 16 տարին լրացած անձինք), որոնք կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

Ծրագրի թիրախային խմբերն են ուսանողները, կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցները, ԲՏ ոլորտի սկսնակները, ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները, ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն։

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ։

Սկսնակ մակարդակի դեպքում անհրաժեշտ է մաթեմատիկայի դպրոցական ծրագրի բավարար իմացություն և տրամաբանական մտածողություն, համակարգչային գրագիտություն, միջին մակարդակի դեպքում՝ C# ծրագրավորման լեզվի հիմունքների գործնական իմացություն։

Դասընթացի մասնակցության համար անհրաժեշտ տեխնիկական պայմաններն են համակարգիչը, արագ ինտերներ կապը, միկրոֆոնը, տեսախցիկ (վերջինս ցանկալի է ունենալ, սակայն ոչ պարտադիր)։

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության քննության արդյունքներից (սանդղակը տե՛ս այստեղ

Քննության արդյունքների հիման վրա կսահմանվի դասընթացի վճարի այն մասը, որը պետք է կատարի դասընթացի մասնակիցը։

Դասընթացի ընդհանուր արժեք` ներառյալ պետության համաֆինանսավորումը կազմում է.

Սկսնակ – 72,000 ՀՀ դրամ

Միջին– 249,600 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

Սկսնակ մակարդակի դասընթացի դեպքում.

 

  • ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 65% և ավելի միավորի դեպքում),
  • մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 65%-ից ցածր միավորի դեպքում)։

 

Միջին մակարդակի դասընթացի դեպքում.

  • ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 65% և ավելի միավորի դեպքում),

  • մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 65%-ից ցածր միավորի դեպքում)։