Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Armenia Startup Academy-ն կազմակերպում է առցանց քննարկում՝ MVP կառուցելու լավագույն միջոցների մասին
News 05/08/2020 07:30

Վաղ փուլում ստարտափներն ունեն սահմանափակ ռեսուրսներ, և անհրաժեշտ է հնարավորինս արագ ստանալ շուկայի պահանջներին համապատասխան պրոդուկտ:

Armenia Startup Academy-ն օգոստոսի 12-ին կազմակերպում է քննարկում՝ նախատեսված այն ստարտափների համար, որոնք ցանկանում են տեղեկանալ AWS-ում իրենց նվազագույն կենսունակ արտադրանքը (MVP) կառուցելու լավագույն միջոցների մասին: Քննարկման ընթացքում կներկայացվի՝ ինչպես են նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունները կառուցում իրենց MVP-ն՝ օգտագործելով այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ API Gateway, Amplify, Lambda, Managed Kubernetes, Lightsail և տվյալների բազայի տարբերակներ: Այս քննարկումը կօգնի ճիշտ կողմնորոշվել տեխնոլոգիաների ընտրության հարցում և օգտագործել նախապես մշակված ճարտարապետություններ:

Քննարկման խոսնակներն են․

Եգոր Շադրինը՝ AWS-ում ստարտափների համար նախատեսված ճարտարապետությունների մասնագետ EMEA երկրներում (Եվրոպա, Միջին Ասիա, Աֆրիկա),

Դավիթ Բունիաթյանը՝ Activeloop (նախկինում Snark) ընկերության համահիմնադիր և Գործադիր տնօրեն,

Աբել Ղազինյանը՝ dzook ընկերության համահիմնադիր և Գլխավոր տեխնոլոգիական տնօրեն:

Քննարկումը կվարի է Krisp ընկերության Անալիտիկ թիմի ղեկավար Գոռ Հայրապետյանը:

Առցանց հեռարձակմանը կարող եք միանալ օգոստոսի 12-ին, ժամը 19։00-ին այս հղումով՝ https://bit.ly/2X8nG9M

Առցանց միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի ստարտափ ակադեմիայի Traction ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը՝ որպես կորպորատիվ գործընկեր և աջակից: