News
05/08/2020 07:51
«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում մեկնարկում է Bootcamp-ը:
Բիզնեսում հաջողության հասնելու առաջին գրավականը ճիշտ բիզնես գաղափարի ձևավորումն է։ Մինչև բիզնես սկսելը, անհրաժեշտ է փորձել հանրության խնդիրներից գոնե մեկին լուծում տալ։
Գաղափարի վերլուծությունը կօգնի բացահայտել պոտենցիալ հաճախորդների խնդիրներն ու նրանց վերածել հավատարիմ գնորդների։ Հաճախորդների կարիքներով առաջնորդվող բիզնեսը մշտապես հաղթում է շուկայում։
Մենթորների աջակցությամբ մասնակիցները կվավերացնեն իրենց բիզնես գաղափարը, կքննարկեն դրա օգտակար կողմերն ու հետագա զարգացման համար կստեղծեն արդյունավետ ռազմավարություն: