![ԲՏԱՆ և ԻԿՀ համաֆինանսավորմամբ «.NET/C#» ծրագրավորման դասընթացներ՝ սկսնակ և միջին մակարդակներում](https://starthub.am/pub/uploads/2020/08/116894615_3254075681298189_3891413879672028058_n_578046528.png)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «.NET/C#» ծրագրավորման դասընթացներ՝ սկսնակ և միջին մակարդակներում։
Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամն (Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան) առաջարկում է տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրեր, որոնց միջոցով մասնակիցը կարող է սովորել ծրագրավորում և ձեռք բերել ծրագրավորման գործնական հմտություններ, խորացնել տարբեր ծրագրավորման լեզուների և տեխնոլոգիաների գիտելիքները։ Կենտրոնը օգնում է սովորողներին ձեռք բերել նաև փափուկ հմտություններ, իսկ լավ առաջադիմություն ցուցաբերածներին ուղղորդել տարբեր ՏՏ կազմակերպություններ՝ հարցազրույցների մասնակցելու համար։
Կենտրոնը առաջարկում է նորարար և արդյունավետ մոտեցում, թե ինչպես զարգացնել տեխնիկական և փափուկ /soft/ հմտություններ տեխնոլոգիական ոլորտում և մուտք գործել ՏՏ աշխատաշուկա՝ կամրջելով կրթությունը ՏՏ ընկերությունների հետ։
Դասընթացին միանալու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման թերթիկը, հանձնել առցանց թեստ։
Ընդունելության թեստից ստացած միավորների հիման վրա կանցկացվի մրցույթ: Առավելագույն միավորներ ստացած դիմորդների հետ կապ կհաստատվի և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ։
Ի դեպ, դասընթացը նախատեսված է 150 սկսնակ և 50 միջին մակարդակի մասնակցի համար։