Նոյեմբեր, 2020
November 2020
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Ընդունվում են «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի աքսելերացիոն դասընթացների մասնակցության հայտերը
News 05/08/2020 11:07

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի մեկնարկն արդեն տրված է: 

Աքսելերացիոն դասընթացների առաջին փուլով մասնակցելու հնարավորություն են ստանալու 15 հայկական հաջողակ ընկերություններ, որոնք կունենան մշակված պրոդուկտի նախատիպ կամ արդեն իսկ գործարկված պրոդուկտ կամ ծառայություն:

Մասնակիցների համար Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետներն ու ներդրումային ընկերությունների ղեկավարները, աշխարհի լավագույն համալսարանների դասախոսներն ու ամենահայտնի ընկերությունների հիմնադիրները գործնական դասեր կանցկացնեն՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն ամբողջ դասընթացի գործընթացքում: 

Աքսելերացիոն ծրագրի նպատակն է հայ ձեռնարկատերերին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու գործիքակազմ՝ միջազգային շուկաներ մուտք գործելու, Սիլիկոնյան հովտում բիզնեսի զարգացման հնարավորություններ ձևավորելու նպատակով:

8 շաբաթ տևողությամբ առցանց դասընթացների ընթացքում քննարկվելու են հայ ձեռնարկատերերի համար խորքային կարևորություն ունեցող թեմաները՝

• Տեխնիկական նորարարություն (Technical innovation), որը ներառում է արհեստական բանականության, տվյալագիտության, իրերի ինտերնետի (Internet of Things) և այլ  ոլորտներում վերջին թրենդների ուսումնասիրություն, 

• Բիզնեսի զարգացում (Business Development), որի շրջանականերրում ներկայացվելու են շուկայի ուսումնասիրությունները, վաճառքների կազմակերպումը և մարքեթինգը, ֆինանսական, իրավական և  գործարարներին անհրաժեշտ այլ հարակից թեմաներ,

• Հաղորդակցման հմտություններ (Soft Skills)՝ խորքային գիտելիքներ են տրամադրվելու թիմային աշխատանք, առաջնորդության, ներկայացման և այլ հմտությունների վերաբերյալ:

Աքսելերացիոն ծրագրի շրջանականերում մասնակիցներից յուրաքանչյուրն աշխատելու է իր մենթորի հետ՝ հնարավորություն ունենալով առցանց հանդիպելու և հետաքրքրող հարցերը քննարկելու: Ծրագրի ավարտին ավիաթռիչքների վերականգնումից հետո հայ մասնակիցները Սիլիկոնյան հովիտ մեկնելու և ներդրողներին իրենց գործարար գաղափարերը ներկայացնելու, և տեղում ներդրումներ ներգրավելու հնարավորություն են ստանալու: 

Ծրագրին կարող են դիմել ընկերությունները, որոնք՝

• Գրանցված են Հայաստանի Հանրապետությունում,

• Գրանցված են ICTStat համակարգում (ictstat.am),

• Ունեն պրոդուկտի նախատիպ կամ արդեն իսկ գործարկված պրոդուկտ կամ ծառայություն, 

• Ներկայացնող անձինք ՀՀ քաղաքացի են, ունեն անգլերենի իմացության բարձր մակարդակ, հանդիսանում են ընկերության հիմնադիր կամ ղեկավար կազմից են:

Ընտրության կարգը՝

• Դիմումներն ընդունվում են https://gust.com/programs/virtual-bridge-accelerator կայքում հայտադիմումը լրացնելու միջոցով մինչև օգոստոսի 23-ը ներառյալ:

• Դիմումները գնահատելու է Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետներից և ընկերությունների ղեկավարներից կազմված անկախ հանձնաժողովը,

• Դիմումների գնահատումն իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլում հանձնաժողովը որոշելու է դիմումի համապատասխանությունն աքսելերացիոն ծրագրի նվազագույն պահանջներին: Երկրորդ փուլում ընտրող հանձնաժողովը գնահատելու է փիթչի (ելույթի) տեսանյութը, ներկայացված փաստաթղթերը և պատասխանները: 

• Ընտրված լավագույն 15 ընկերությունների ներկայացուցիչների հետ կազմակերպվելու են անհատական առցանց հանդիպումներ՝ աքսելերացիոն ծրագիրն առավելագույնս նրանց կարիքներին համապատասխանեցնելու նպատակով: 

Հայտերի ընդուման, հանձնաժողովի կազմման, ընտրության և ծրագրի իրակացմանն առնչվող բոլոր գործընթացները կազամակերպվում են ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից:

Հիշեցնենք, որ «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի աքսելերացիոն փուլի մեկնարկը տրվել է օոստոսի 3-ին՝ առցանց հանդիպման ժամանակ: 

Մանրամասների համար՝ այստեղ