ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության էկոհամակարգի զարգացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-32.3-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
դիմում (ձևը լրացվում է տեղում),
անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 4֊ից մինչև 2020 թվականի օգոստոսի 13-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212,309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում: