News
06/08/2020 10:48
Լուսանկարում Գառնիկն է՝ Սյունիքի մարզի Վերին Խոտանան համայնքից։ Նա մասնակցում է Թումոյի «ամառային ճամբարին»։
Տավուշի, Լոռու, Շիրակի ու Սյունիքի սահմանամերձ համայնքների պատանիներն այս օրերին ակտիվորեն «գրոհում» են Թումոյի կրթական ուղղությունները` հմտանալով ծրագրավորման, անիմացիայի, երաժշտության ու այլ ոլորտներում։
Դա դեռ հերիք չէ, նրանք անգամ հասցնում են լսել հետաքրքիր դասախոսություններ, շրջել վիրտուալ թանգարաններով, մարզվել ու անգամ պարել։
Համավարակով պայմանավորված՝ այս ամենն անցկացվում է առցանց։