Categories: News

Գրաֆիկ դիզայնի խորացված դասընթացներ. ՁԻՀ-ի և ԳՏԿ-ի նոր նախաձեռնությունը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը իրականացնում են աշխատաշուկայում լայն պահանջարկ ունեցող «Գրաֆիկ դիզայն»-ի խորացված դասընթացն, որին զուգահեռ անցկացվելու է նաև պրակտիկա։

Ուսուցումը լինելու է Adobe Illustrator, Adobe Photoshop ծրագրերի միջոցով։

Ուսուցանվող թեմաներն են.

  • գրաֆիկան թվային միջավայրում. Պիկսել, Վեկտոր, Գույն,
  • կոմպոզիցիա,
  • գծանկարչություն,
  • տառագրություն,
  • տպագրության հիմունքներ,
  • պաստառների ձևավորում,
  • կերպարների պատկերում

Դասընթացի ընդհանուր տևողությունը 3 ամիս է։ Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան նախագծել ցանկացած բարդության գրաֆիկական պատկերումներ, կստանան երկլեզու վկայական։

Դիմելու համար նախնական գիտելիքներ չեն պահանջվում։ 

Share