Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 24-ն է
News 06/08/2020 11:33

ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանողները և շրջանավարտները պատմում են իրենց ուսումնական փորձառության մասին։

Լուսանկարում Աննան է։ Աշխատում է PicsArt Armenia ընկերությունում՝ որպես տվյալագետ։

«Այս մագիստրոսական ծրագիրն ընտրել եմ եղբայրներիս խորհրդով, որոնք ամեն կերպ ինձ ուզում էին հրապուրել ՏՏ ոլորտով: Այս պահին փորձում եմ ստացածս գիտելիքների պրակտիկ կիրառություններ գտնել աշխատավայրումս։ ՏԳԲ ծրագիրը բարդ է. մաթեմատիկա, ծրագրավորման լեզուներ, լի՜քը տնայիններ, երիտասարդ, բայց խիստ ու կիրթ դասախոսական կազմ, թարմ սարքավորումներով հագեցած դասասենյակներ։ Լավ արդյունքների հասնելու համար պետք է շատ-շատ աշխատել: Այնպես որ, կոչ եմ անում ապագա դիմորդներին, եթե հետաքրքրված եք Big Data-ով ու սիրում եք մաթեմատիկա, անպայման դիմեք այս ծրագին»։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 24-ն է։

ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, Enterprise Incubator Foundation (EIF)-ի ու ISTC-ի հետ համատեղ՝ PMI Science-ի աջակցությամբ: